Գարեգին Նժդեհ

Իմ հոգին զույգ հենարան ունի՝
Աստված և Հայրենիք։

Գարեգին Նժդեհ



Գարեգին Տեր-Հարությունյան Ավելի հայտնի որպես Գարեգին Նժդեհ, ի վախ թշնամիների հայտնի եւ որպես <<Աժդահա Փաշա>>։Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Արաքսի ձախ ափին գտնվող Կզնուտ գյուղում Մեծ Հայքի պատմական Վասպուրական Նահանգի Նախճվան Գավառում։Նժդեհի Մայրը՝ Տիրուհի Գյուլնազարյանը նույնպես ծնվել էր Կզնուտում 1850-ականներին Դարբին գյուլնազարի ընտանիքում Գյուղացիները երբեմն նրան Խաթայի են կոչում։Ամուսնանալով Կզնուտի հոգեւորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդու Եղիշեի հետ ունենում է 4 երեխա որոնցից կրտսերը Գարեգինն էր նա ընդամենը 2 տարեկան էր, երբ մահացավ նրա հայրը:<<Գարեգին>> նշանակում է Գարնան ավետաբեր եւ Իսկապես Գարեգին Նժդեհը Հայոց պատմությունում Հրե զորության Վերածնունդի՝ Գարնան ավետաբերն էր:Գարեգին Նժդեհին բարձրագույն ռազմական կրթություն է օգնում ստանալ նրա ազգականներից մեկը՝ ցարական բանակի սպա Ցոլակը։

Գարեգին Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ։ Սակայն ինչպես վկայում են <<Առյուծածին Մայրեր>> ու <<Բանտային գրառումներ>>գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է Նժդեհին։Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական Հայկական դպրոցում, որի փակվելուց հետո՝Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում։Ուսումը Շարունակել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում եւ 17 տարեկանից միանալով Հայ ազատագրական շարժմանը կյանքը նվիրել հայրենապաշտպանությանը։ 1903 թվականին գիմնազիան ավարտելուց հետո գիմնազիայի ուղեգրով ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժին և ուսանել է երկու տարի։1905 թվականից վճռական պայքար է սկսել իմպերիալիստական Ռուսաստանի եւ սուլթանական թուրքիայի դեմ:

1906 թվականին Ռոստոմի՝ Ստեփան Զորյանի օժանդակությամբ մեկնել է Բուլղարիա ։ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման հայազգի ղեկավարների' Մուցիկի և Գագոյի միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը։ Այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին ստացել է ենթասպայի կոչում և վերադարձել է Հայաստան։1907 թվականին ՀՅԴ շարքերում մասնակցել է Պարսկական հեղափոխական շարժմանը Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։ 1912 թվականին, երբ սկսվել էր Առաջին Բաղկանյան պատերազմը, հայերի`Թուրքիայի դեմ կռվելու համար հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության բուլղարական բանակի կազմում ստեղծել է կամավորական վաշտ, որի հրամանատարն էր Անդրանիկ Օզանյանը,իսկ տեղակալը` Գարեգին Նժդեհը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է։Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար։Այդ կռիվների ժամանակ Նժդեհը վիրավորվել է, պարգևատրվել է շքերթային սրով, ստացել է ավագ սպայի (поручик) կոչում։ Զորացրվել է 1913 թվականին։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ եւս մեկ անգամ մարտի մտնելու թուրքական զորքի դեմ։ 1914 թվականին նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի տեղակալ։

1915 թվականի ապրիլին Նժդեհը Անդրանիկ Օզանյանի հայկական կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Դիլումնի ճակատամարտին, որը ղեկավարում էր հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը։Ռուսատանի կայսեր 1915 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, բանակի գլխավոր շտաբի 1915 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 563 հրամանով, ռազմական նախարար, զորքերի գեներալ Ա․Պոլիվանովի և գլխավոր շտաբի հերթապահ գեներալ-մայոր Արխանգելսկու ստորագրությամբ սահմանվել է հրամանատարների կողմից տեղում կոչումներ շնորհելու պայմանները և կարգը։Հայկական IV-րդ կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը ի կատար է ընդունել բանակի գլխավոր շտաբի հոկտեմբերի 25-ի թիվ 563 հրամանը և Դիլմունի ճակատամարտում օսմանյան բանակի դեմ տարած փայլուն հաղթանակի, բարձր կազմակերպչական ունակությունների համար 1915 թվականի նոյեմբերին սպա Գարեգին Տեր-Հարությունյանին՝ Նժդեհին, արժանացրել է ցարական բանակի կապիտանի կոչմանը։1916 թվականին կամավորական 2-րդ գունդը լուծարվել է, և Նժդեհը իր ջոկատով անցել է Ալեքսանդրապոլ ու միացել Վան-Կոխպի ռազմաճակատի հատվածի հրամանատար գեներալ Թ․ Նազարբեկյանի IV կորպուսին։1916-1917 թվականին օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակների, Կոխպի հայությանը փրկելու և անձնազոհության համար կապիտան Նժդեհը Թովմաս Նազարբեկյանի հրամանագերով արժանացել է Գեորգեւյան ոսկե խաչի 2-րդ և Գեորգեւյան արծաթե խաչի 3-րդ աստիճանի պարգևներին։ Այս պարգևները տրվում էին մարտում ցուցաբերած անձնազոհության համար։1918 թվականի ապրիլին գեներալ Նազարբեկյանի IV կորպուսի կազմում որպես հայ-եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար կապիտան Նժդեհը վարել է Կարսի մարզի Արջո–Առիճ լեռան և Անիի հարակից տարածքների կռիվները օսմանա-թուրքական ջոկատների դեմ և ապահովել է հայկական զորամասերի անվտանգ նահանջը Կարսից դեպի Ալեքսանդրապոլ։ Նժդեհին հաջողվել է նաև Նիկողայոս Մառի կողմից Անիում պեղված որոշ արժեքավոր նյութեր և իրեր իր հետ տեղափոխել Ալեքսադրապոլ։Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ` Նժդեհը իր խմբով նահանջել է Ղարաքիլիսա։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար որոնց ընթացքում վիրավորվել էր արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։Անկախության հռչակումից հետո` 1918 թվականի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապարգողթի ընդհանուր զորքերի հրամանատար՝ ռազմական դիկտատոր։1918 թվականից ի վեր Նժդեհը շատ հաճախ չէր ենթարկվում Դաշնակցական Կառավարությանը որի հրամանները բնավ Հայանպաստ չէին դրա վառ օրինակներից է Զանգեզուրյան մարտերից Գողթանի արշավանքը, երբ Ալեքսանդր Խատիսյանի կողմից հրամայված էր գաղթեցնել Գողթանի պաշարված հայությանը Նժդեհը մերժելով հրամանը, փոխարենը, սրբել է ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։1919-1920 թվականները Սիսիանում Պողոս Տեր-Դավթյանը իսկ Կապարգողթում Նժդեհը հաղթական արշավանքներ էին վարում մաքրելով Լեռնահայությունը թուրքական գրաշալի մասնիկներից որոնք հրոսակախմբերով թալանում էին Զանգեզուրյան Հայ գյուղացիությունը։Զանգեզուրում ստեղծվեցին Գայլախմբեր որոնք որսում էին թուրք փաշաներին իրենց զորքերով։Տեղի ունեցան Գեղվաձորի, Գեվազի, Շուռնուխի, Կոռնիձորի, Գողթանի, Չավնդուրի եւ մի շարք այլ արշավանքներ որի արդյունքում Լեռնահայաստանը Անառիկ բերդ էր դարձել, որ պաշարված էր բոլշեւիկ-թաթար բարբարոսների կողմից։1920-21 թվականներին երբ ողջ կովկասը Խորհրդայնացվել էր միայն Լեռնահայությունն էր որ չէր ենթարկվում Բոլշեւիկյան Բռնապետությանը 11րդ բանակը որը մինչեւ Լեռնահայաստան մտնելը պարտություն չէր տեսել Ներխուժեց Զանգեզուր Բոլշեւվիկները գրավեցին Գորիսը իր հարակից տարածքներով եւ Կապանի որոշ հատվածը։Նժդեհը իր գայլախմբերով Լեռները բարձրացավ ։երկար ժամանակ

Լեռնահայաստանի գյուղացիությունը թալանի ենթարկվեց բոլշեւիկների տաճիկ-թաթարների կողմից։ Դանակը ոսկորին էր հասել Լեռնահայությունը այլեւս չէր պատրաստում հանդուրժել Օտարների Զվաթողականությունը հետեւլով Սիսիանի եւ Կապանի ապսամբներին ողջ Լեռնահայությունը ապսամբեց Նժդեհը իր գայլախմբերով Սարերից իջնելով ջարդեց Բոլշեւիկյան զորքը եւ դուրս շպրտեց ԼԵռնահայաստանից։1921 թվականի Փետրվարի 18-ին սկսվեց Փետրվարյան Հեղափոխությունը որտեղ խոշորագույն դեր խաղաց Գարեգին Նժդեհը Հեղափոխությամ սկզբից հաշված օրեր առաջ Նժդեճը Ազատագրում ե Եղեգնաձորը եւ Հեղափոխության առաջին օրերին Նժդեհի զորքերը գրոհում են Նոր Բայազետը ինքը Նժդեհը չի հեռանում Զանգեզուրից որպեսզի թշնամին չզգա նրա բացակայությունը։Նոր Բայազետի գրավումից հետո կարիք կար գրավել հարակից գյուղերը որտեղ բնակչության հիմնական մասը մալականներ էին կազմում։Բայազետցիները հրաժարվեցին գրոհ էլ գյուղերը եւ ողջ Գրոհը տապալվեց Նոր Բայազետի գրոհը տապալվեց ինչպես եւ ողջ Հեղափոխությունը։

Գարեգին Նժդեհի կյանքը

1886թ

Հունվարի20(ներկայ տոմարով փետրվարի1)

Ծնունդ Նախիջևանի գավառի Կզնուտ հայաբնակ գյուղում։

1894-1895թթ

Ուսումնառություն Կզնուտի ծխական դպրոցում։1896թ. հայկական դպրոցները փակվելու պատճառով սովորել է նորաբաց պետական(ռուսական) ծխական դպրոցում։

1896-1902թթ

Սովորել է Նախիջևանի «բարձրագույն տարրական» կոչվող յոթնամյա ռուսական դպրոցում։

1902-1903թթ

Սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում:

1903թ.

«Նժդեհ» ծածկանունի անդրանիկ հիշատակությունը:

1903թ

Տպագրվել է նրա մասին առաջին նյութը:

1906-1907թթ

Սովորել է նախ `ՀՅԴ-ի հիմնած Սոֆիայի պահեստի սպայից Կնեաժեւոյի,ապա Սոֆիայի ռազմական վարժարաններում։

1907թ

Անդամագրվելով ՀՅԴ-ին վերադարձել է Կովկաս `Սեբաստացի Մուրատի հայդուկային խմբի հետ Արևմտահայաստան անցնելու նպատակով:

1907թ-1908թ

Որպես սպաս ուղարկվել է Պարսկաստան `պարսկական հեղափոխությանը մասնակցելու համար:

1908թ

Վերադարձել է հայրենի գյուղ,տեղում կազմակերպել ՀՅԴ խումբ:

1908թ

սեպտեմբերի6-Վերին Ազա գյուղում ձերբակալվում -արգելաբշփակվում է Ջուղայի,ապա Նախիջևանի,Նովոչերկասկի և Պետերբուրգի բանտերում:

1909թ-1910թ

Եղել է Նախիջևանի բանտում

1909թ

Նրսն ձօնվում է «Արազի ափին ծնած ընկեր» տողով սկսվող երգ:

1910թ

Հարցաքննվել է Նովոչերկասկի բանտում խ,այնուհետև կարճ ժամանակով`նաև Պետերբուրգի բանտում:

1912թ

Պետերբուրգում լսվում է ՀՅԴ գործի`Նժդեհին վերաբերվող մասը:

1912թ

Ազատվում է բանտից,անցնում Բուլղարիա:

1912թ

սեպտեմբերի 23

Անդամագրվում է բուլղար կամավորական բանակին:

1912թ

հոկտեմբերի 2

Բուլղար բանակի կամավորական միավորման հրամանատարը նրան կարգադրում է հայ կամավորներից կազմել հայկական վաշտ:

1912թ

հոկտեմբերի 8

Կազմում է հայ կամավորների 229հագանոց վաշտը(ներառյալ ինքը ու Անդրանիկը),որը հետագայում համալրվում է ևս 42 կամավորներով:

1912թ

հոկտեմբերի 20

Պաշտոնական հրամանով նշանակվում է «Երկրորդ (հայկական)» վաշտի հրամանատար։

1912թ

նոյեմբերի 4

Հայկական վաշտի հետ հերոսանում է Ուզուն Համիդլերի կռուին,արտասանում է իր հրաշունչ չատերից մեկը:

1912թ

նոյեմբերի15

Մեհրամլի գյուղ-Անդրանիկի ու հայ կամավորական վաշտի հետ կատարում է մեծ սխրագործություններ։

1912թ

հավանաբար դեկտեմբերի վերջից

Կարգվում է մակեդոնացիներից բաղկացած կամավորական վաշտի հրամանատար։

1913թ

հավանաբար ամռանը

Սոֆիայում նշանվում է Էփիմէ Սուքիասեանի հետ:

1914թ

հոկտեմբերի սկիզբ

Անդրանիկի և բազմաթիվ կամավորականների հետ Բուլղարիայից ժամանում է Թիֆլիս:

1914թ

հոկտեմբերի 13

Զորագնդի հրամանատարի օգնականի պաշտոնով անդամագրվում է հայկական կամավորությանը:

1915թ

սկիզբ

Ռուսական հրամանատարությունը շեշտում է Գարեգին Նժդեհի քաջությունը ու հրամանատարական բացառիկ ունակությունները։

1915թ

ապրիլի15

300հոգանոց ջոկատով միանում էկամավորական 2-րդ խմբին,նշանակվում հրամանատար Դրոյի տեղակալ:Այնուհետև պաշտոնով ընդգրկվում է Վարդանի գլխավորած Արարատեան զորաջոկատ:

1915թ

մայիսի 2

Բերկրիի կիրճում ցուցաբերած արտասովոր խիզախության ու քաջության համար ներկայացուել է Սբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանի:

1915թ

մայիսի 6

Կամավորական 2-րդ խմբի հետ մտնում է Վան:

1915թ

ապրիլի 27 - հունիսի 8

Մասնակցել է Վանի նահանգի Գեալարշի,Բերկրիի,Շատախի,Մոկսի,Սպարկերտի և այլ վայրերի ազատագրմանը:

1915թ

հունիսի19

Ռուսական հրամանատարությունը պոդպորուչիկ Նժդեհին շնորհում է պորուչիկ աստիճան:

1916թ

մարտ

Հայ կամավորական գնդերը ցրելու ռուսական ցարի հրամանագրի հրապարակման պահին եղել է Վարդանի գլխավորած 5-րդ կամավորական գնդի կազմում:

1916թ

մայիսի 14

Որպես հրամանատարի օգնական տեղափոխվել է հայկական կամավորական 1-ին խումբ:

1916թ

հուլիսի 23- հուլիսի25

Զորավար Նազարբէկեանինջոկատի կազմում մասնակցել է մարտերին:

1917թ

մայիսի12-ի դրությամբ

Եղել է Ալեքսանդրապոլի(Գյումրիի) գործադիր կոմիտեյի անդամ և քաղաքային կոմիսար:

1917թ

Գյեւմրիում հրատարակում է ազատամարտի հերոսների նվիրված իր արձակ գեղօնների հավաքածոն `«,Դաշնակցության պանթէոն» վերնագրով։

1917թ

մայիսի 14

Ընտրվել է Հ.Յ.Դաշնակցութեան Գյումրիի Կենդրոնական կոմիտեյի անդամ

1917թ

հունիս 1

Գյումրիի գուսանների համար դասախոսություն է կարդացել

1917թ

հունիսի 9

Գողթանի Վերին Ազա գյուղում վարել է Վերին Ազայի,Ներքին Ազայի ու Դեր գյուղերի ընդհանուր ժողովները`բնակչությանը կոչ անելով կազմակերպուել ու խատրաստուել ինքնապաշտպանությանը:

1917թ

հունիս 19

Նույնանման ժողով է անցկացրել Ազայի ծխական դպրոցում :1917թ. հունիսի 29 նույնպիսի ժողով է անցկացրել Ջուղայում:

1917թ

աշուն

Ընտրվել է 1917թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 13-ը Թիֆլիսում կայացած Հայոց ազգային համախորհրդակցությանը 228պատգամավորներից մեկը ,ապա Անդրանիկի ,Արսէն Շահմազեանի,Աբրահամ Գիւլխանդանեանի,Դրոյի,Ռուբէն Տէր-Մինասեանի ու այլոց հետ ընդգկուել «Ճակատի ապահովության և վտանգված վայրերի ապահովության»Հ.Յ.Դ. 15հոգանոց հանձնաժողովի։

1918թ

հունվարի 30

Ելույթ է ունեցել Երևանի քաղաքային դահլիճում Նախիջևանցիների ու գողթանցիների գումարած ժողովում:

1918թ

Շերամի համահեղինակությամբ Երևանում տպագրում է «Զորաշարժային կանոնադրութիւն» գրքույկը`նվիրված «հայ քաջերի զինվորներին»

1917-1918թթ

Շրջելով հայկական բազմաթիվ գյուղեր ու բնակավայրեր`ժողովրդին հավաքում էր եկեղեցիների բակերում,ազդեցիկ ու սրտաբուխ ճառերով կոչում ինքնապաշտպանությանը:

1918թ

մայիս

Հայաստանի անկախության նախօրյակին վարել է Էրզրումի գավառի Ալջայի կռիվները։

1918թ

նոյեմբերի 30

ՀՀ կառավարության որոշումով նշանակվում է Նախիջևսնի «գավառական կոմիսար»

1918թ

դեկտեմբերի 20

Օգնության է հասնում մինչև Արարատ,փրկում է հայոց բանակի 4-րդ գունդը,ճնշում Վեդիի թաթարների ապստամբությունները։

1919թ

փետրվար-օգոստոս

Ծառայել է հայոց բանակում,մասնակցել տարբեր կռիվների:

1919թ

մարտի30-օգոստոսի5

Եղել է Գառնիի գումարտակի հրամանատար։ՀՀ զինվորական նախարարը թիվ 2 հրամանով Նժդեհին շնորհում է կապիտանի կոչում:

1919թ

սեպտեմբերի 4

ՀՅԴ Բիւրոյի միջնորդությամբ և խնդրանքով ՀՀ կառավարությունը նրան Ղազար Քոչարեանի(Քաչալ Ղազար) հետ ուղարկում է Զանգեզուր `Գողթան անցնելու առաջադրանքով։Նա Զանգեզուր է մտնում 180 ռազմիկով:

1919թ

սեպտեմբերի առաջին կես

Զանգեզուրի տեղական իշխանությունների խնդրանքով կապիտան Նժդեհը ստանձնում է Կապանի,Արևիքի(Գենուազ,Մեղրի)և Գողթանի(բոլոր միասին անվանակոչում է Կապարգողթ)ընդհանուր և Սիւնեաց հարավարևելյան ռազմաճակատի հրամանատարութիւնը:

1919թ

հոկտեմբեր

Վերացնում է Գողթանը Գենուազին(Մեղրու շրջան) կապող թաթարական սեպը։Հիմնում է «Դավիթբեկյան ուխտերը»,որոնց ռազմակոչն էր «Հանուն հայրենիքի`Դավիթբեկաբար»։

1919թ

դեկտեմբերի 1-8-

Գեղուաձերում վնասազերծում է 33 թաթարական գյուղեր,որոնք պատուհաս էին դարձել Գենուազի,Ղափանի ու Գողթանի համար:

1920թ

փետրվարի 14

ՀՀ կառավարությանը միջնորդելով Նժդեհին շնորհվում է գնդապետի աստիճան:

1920թ

Սկսում և հաջողությամբ ավարտում է Գողթանին օգնելու 2-րդ («Պատանակրաց»)արշավանքը,որի ընթացքում ազատագրում է Գողթանի հայկական գյուղերը,գրավում Գողթանի բոլոր թաթարական բնակավայրերը `բացի Եայջիից և Դաստակից։

1920թ

մարտի 25

Նժդեհը վերադառնում է Ղափան

1920թ

ապրիլի 6

Վարում է Ասկիւլումի ճակատամարտը,գրավում գյուղը և շրջակա բարձունքները։

1919թ-1920թ

ապրիլ

Կազմակերպում է Օխչիի,Գեղուաձորի,Շուռնուխի,Ասկիւլումի,Չաւնդուրի և այլ վայրերի փառահեղ հաղթանակները `մեծ մասամբ անձամբ ղեկավարելով կռիվները։

1920թ

մոտավորապես ապրիլ-մայիս

ՀՀ կառավարությունը նրան շնորհում է գնդապետի աստիճան։

1920թ

օգոստոսի 25

Ղափանի Կաւարտ գյուղի եկեղեցում օծվում է«Ղափանի,Գենուազի,Գողթանի ու Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր-հրամանատար,45 օրում ազատագրում է Սյունիքը»:

1920թ

հոկտեմբեր10

7 ձիավորներով Խուստուփից իջնելով Ղափան`Գիւտկում գյուղից իրեն միացած ես 40 հոգանոց ջոկատով,առանց որևէ զոհի,վերագրավում են Ղափանը

1920թ

նոյեմբերի 21-22

Վերագրավում է Գորիսը

1921թ

փետրվարի 21

Գրիգոր Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օծվում են Նժդեհի սպարապետական գոտին և եռագույնը:

1921թ

ապրիլի 26

Տաթևի 2րդ համագումարը հռչակեց Լեռնահայաստանի հանրապետությունը,Նժդեհին շնորհեց զորավարի աստիճան,պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» երկաթե շքանշանով և ընտրվեց Լեռնահայաստանի վարչապետ ,արտգործնախարար ու զինվորական նախարար:

1921թ

Գորիսում հրատարակում է իր զինվորներին հղած «Խուստուփյան կանչեր»հրամանների ժողովածուն։

1921թ

հունիսի24-սեպտեմբերի28

Սյունիքը բոլշևիկներին հանձնելու մեղադրանքով Թավրիզում Ս.Վրացյանի նախաձեռնությամբ կանգնում է ՀՅԴ Գերագույն դատական ատեանի առաջ:

1921թ

սեպտեմբերի 29

Դատական ատեանի դատավճռով հեռացվում է Դաշնակցությունից։

1922թ

մարտի վերջ

Կոստանդնուպոլսի վրայով ժամանում է Սոֆիա,բնակվում Ցար Բորիսի փ. թիվ 92 տանը

1923թ

ապրիլի7-մայիսի19

ՀՅԴ Բիւրոյի դատավճիռը հայտարարում է ապօրինի,Նժդեհը վերականգնվում է Դաշնակցության մեջ:

1924թ

Կահիրէում լույս է ընծայում «Էջեր իմ օրագրէն»աշխատությունը

1925թ

Ընտրվում է ՀՅԴ Բալկանեան Կեդրոնական կոմիտէի անդամ:

1925թ

Բոսթընի «Հայրենիք» ամսագրում տպագրում է «Ազատ Սյունիք» հոդվածաշարը։

1926թ

Բուլղարիայի Դաշնակցական կազմակերպությունը բաժանվում է Նժդեհի և Բիւրոյի կողմնակցիների միջև։

1927թ

Սալոնիկում լույս է տեսնում «Որդիների պայքարը հայերի դեմ» երկը։

1929թ

Բէյրութում լույս է տեսնում «Բաց նամակներ հայ մտավորականության»-ը։

1932թ

ԱՄՆ մեկնելուց առաջ երկու ամիս գտնուել է Փարիզում,մասնակցել ՀՅԴ ընդհանուր ժողովին։

1932թ

Սոֆիայում հրատարակում է «Ցեղի ոգո շարժը» գիրքը:

1933թ-1934թ

Բնակվել է ԱՄՆ-ում։1933թ. հունվարի 14-ին հիմնվել է ՀՅԴ Ցեղակրօն ուխտերը,հուլիսի 16-ին նախագահել է Ցեղակրօն ուխտերի առաջին համագումարը Բոսթընում։

1933թ

հոկտեմբերկ 17

Այցելեկ է ԱՄՆ-ի Սէյսին քաղաք`ցեղակրօնների հրավիրելու ժողովին բանախոսելու համար։

1934թ

հունիսի 1-3

Նախագահել է Ցեղակրօն ուխտերի Բ համագումարը(Բոսթըն)

1934թ

օգոստոս

Մասնակցել է ՀՅԴ Ամերիկայի շրջանի 41-րդ պատգամավորական ժողովին։

1934թ

սեպտեմբերի 29

Վերադառնում է Սոֆիա

1935թ

Ամուսնանում է իր նշանած Էփիմէ Սուքիասեանի հետ

1937թ

Հեռանում է ՀՅԴ շարքերից

1937թ

Իր մտերիմ բարեկամ,իմաստագետ Հայկ Ասատրյանի հետ Սոֆիայում հիմնում է «Ռազմիկ» թերթը։

1938թ

ՀՅԴ 13-րդ ընդհանուր ժողովը 1937թ. Դաշնակցությունից հեռացած Գարեգին Նժդեհին «արտաքսում է»կուսակցությունից։

1937թ

ապրիլ

Հայ Ասատրյանի և Ն.Աստուածատուրյանի հետ հիմնում է «Տարօնի արծիվ»շաբաթաթերթը,որով պաշտոնապես սկսվում է Տարօնական շարժումը։

1942թ

դեկտեմբերի 15

Բեռլինում մասնակցում է Հայոց Ազգային խորհրդի նիստին

1943թ

Սոֆիայում հիմնում և գլխավորում է «Ռուսահայերի բարեգործական եղբայրությանը»հասարակական կազմակերպությունը։

1942-1943թթ

Հայաստանի ազատությանն ու անկախության վերականգնելու խնդրի շուրջ գործակցում է գերման ռազմական իշխանությունների և հետախուզական կառույցների հետ։

1943թ

հունվարի 10

Բեռլինի եկեղեցում Հայկ Ասատրյանի հետ ներկա է լինում հայ ռազմագերիների համար տրված պատարագին։

1943թ

հունվարի 16

Արտաշես Աբեղյանի ուղեկցությամբ 6 օրով ժամանում է Վիեննա

1943թ

փետրվարի 18

Արտաշես Աբեղյանի հետ միասին բանախոսում է նախ Բեռլինի հայկական մատուռում,ապա `Մխիթարեան Միաբանութեան մեծ սրահում։

1943թ

հունիսի 12

Առավոտյան Սոֆիայից օդանավով մեկնում է Բեռլին։

1943թ

հոկտեմբեր-նոյեմբեր

Հայոց Ազգային խորհրդի հանձնարարությամբ մեկնել է Վիեննա։

1944թ

Եղել է Վիեննայում

1944թ-1946թ

Պահվել է Մոսկվայի բանտերում

1944թ

հոկտեմբերի 11

Նրա հետ զրուցում է ԽՍՀՄ պետանվտանգության ժողկոմը(նախարար)։

1944թ

հոկտեմբերի 12

Բանտում Նժդեհին սկսում են հարցաքննել։

1945թ

Սոֆիայից Պաւլիկէնի են աքսորում ընտանիքին ՝ տիկին Էփիմէին,ութամյա որդեգիր զավակինՎրէժ-Սուքիասին և զոքանչին։

1946թ

նոյեմբերի 6

Մոսկվայի բանտից տեղափոխվում են Երևանի բանտ։

1946թ-1948թ

մարտ

Գտնվել է Երևանի բանտում։

1947թ

դեկտեմբերի 20

Հարցաքննում է վերջին անգամ

1948թ

ապրիլի 24

Դատապարտվում է 25տարի բանտարկությամբ

1948թ-1952թ

մարտի 6

Գտնվել է Վլադիմիրի բանտում

1952թ-1953թ

ամառ

Գտնվել է Երեւանի բանտում

1954թ

մայիսի 5

Այդ օրվանից թույլատրում են նամակներ գրի հարազատներին։

1953թ-1954թ

սեպտեմբեր

Դարձյալ գտնվում է Վլադիմիրի բանտում։

1954թ

Բանտային հիվանդանոցի ախտորոշումով առաջարկվում է նրան,որպես առողջությանը քայքայված հիվանդի,բանտից ազատել վաղաժամկետ։

1954թ-1955թ

սեպտեմբեր

Գտվել է Տաշքենդի բանտում,ապա`բանտային հիվանդանոցում։

1955թ

մայիս

Ավարտում է խորհրդածությունների «Անձնավկայութիւն» աշխատությունը։

1955թ

օգոստոս 24-ի դրությամբ

Տաշքենդում հանդիպում է իրեն տեսակցության եկած Լևոն եղբորը։

1955թ

մայիսի19-ից մայիսի 25-ը

Տառապել է 2րդ կարգի հիպերտոնիայով,2րդ կարգի սկլերոզով,թոքերի էն Ֆիզէմայով ու սրտի միոկարդով։

1955թ

սեպտեմբերի 12

Ետ են բերում Վլադիմիրի բանտ

1955թ

նոյեմբերի 30

Բանտախցից շատ ծանր վիճակում փոխադրում են Վլադիմիրի բանտային հիվանդանոց։

1955թ

դեկտեմբերի 1

Հարազատներին գրում է մեզ հասած վերջին նամակը։

1955թ

դեկտեմբերի 21

Տանջասպանվում-նահատակվում է Վլադիմիրի բանտում։

1955թ

դեկտեմբերի մոտ 25

Եղբայրը`Լևոն Տեր-Հարութունյանը,Վլադիմիրի բանտին կից գերեզմանատանը կատարում է Նժդեհի հուղարկավորությունը,ցանկապատել է տալիս գերեզմանը։

1983թ

հոկտեմբերի 7

աճյունից մեկ մասունք(պարանոցի առաջին ողը)ամփոփում են Խուստուփի լանջի «Կոզնի»կոչվող աղբյուրի մոտ։

1987թ

մայիսի 8

Աճյունը ամփոփվում է Վայոց ձորի մարզի Սբ.Աստուածածին (Սպիտակավոր) վանքի պատի տակ։

1989թ

հունիսի 17

Նժդեհի շիրիմին դրվում է տապանաքար։

1989թ

նոյեմբերի 25

Աճյունին կանգնեցվում է քանդակագործ Գեղամ Սահակյանի կերտած նուէր-խաչքարը։