Ցեղակրոնություն, դասական հայ ազգայնականության գաղափարաբանություն, որի նպատակն է հայ ժողովրդի միավորումը Պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում։ Ցեղակրոնության գաղափարախոսությունը մշակվել և զարգացվել է Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի կողմից։ Ցեղակրոնության մասն ու բնական շարունակությունն է տարոնականության գաղափարախոսությունը։
Ես ցեղակրոն եմ - և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել, գործել և մեռնել, որպես ցեղամարդ։Ցեղակրոնություն․ Ա
Ցեղակրոնը ցեղամարդ հայի գաղափարատիպ տեսակն է։ Ցեղակրոնը չի՛ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտի, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե նա ապրում է ցեղորեն։ Ցեղակրոնը ատում է վախկոտություն։ Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախնար» խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ վախենալ մեկի համար կնշանակի անպատվել նրան։
Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշևիկին և դրանց հայադավ գործակալներին։ Նա ժխտում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը։
Ցեղակրոնը ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի։ Նրա համար սրբազան են հայրենիքի անկախության գաղափարը և այն խորհրդանշող նվիրական Եռագույնը։ Ցեղակրոնը գիտի, որ Հայրենիքի իրական անկախությունը արյամբ և զոհաբերությամբ են նվաճվում։
Ցեղակրոնը իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու և սերունդ տալու պարտավորություն ունի, քանզի գիտի, որ սերնդատվությամբ է ապահովվում ցեղի շարունակությունը։ Ցեղակրոնը որևէ գիտության, արվեստի կամ արհեստի մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ։
Ցեղակրոնը հնազանդ է ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի։ Ցեղի կա՛մքը - ահա նրա գերագույն հրամայողը, դա ցեղի հաղթանակելու ու հարատևելու կամքն է։
«Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետև գործնաշատ է», նա դատարկախոս չէ՛ և խոսում է միայն «ուսանելու և ուսուցանելու համար, իսկ ուսանում և ուսուցանում է գործելու համար»։ Ցեղակրոնը քարոզիչ է։ Ցեղակրոնը քարոզչության հիմնական նպատակը նոր ուխտակից գտնելն է։ Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է
Ինձ համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը - դա հնազանդվելն է ցեղիս։Ցեղակրոնություն․ Բ
Ըստ ցեղակրոնության, ազգային միասնության միակ գրավականը ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական և քաղաքական իրենց անհատական համոզումները, միավորվում են հայ լինելու հանգամանքով։ Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն հայ ցեղի և Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր «ես»-ը։ Ցեղակրոնությունը, որն ունի ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք, հայության տարանուն հատվածներն ու անհատ հայերին պատվիրում է՝ առջաին հերթին լինե՛լ հայ. մնա՛լ հպատակն ու մարտիկը ցեղի, անկախ կուսակցական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից և աշխարհում գտնվելու վայրից։
Որպես վերկուսակցական ուսմունք, որը հետամուտ է քաղաքական միադավանության, ցեղակրոնությունն անհաշտ է կուսակցամոլության հետ։ Նժդեհը վեր կանգնած եսակենտրոն կուսակցականությունից, վստահորեն ավետում էր. «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը»